Այս արժեքներով եվրոպական ուղղվածություն ունենալը ճիշտ չէ․ ակցիայի մասնակիցն՝ իշխանության մասին

05 Մայիսի 2026, 11:51

Քաղաքականություն

«Արդեն 2 օր է, ինչ լսում ենք եվրոպական արժեքների մասին, սակայն մենք ունենք եվրոպական արժեքներից բավականին տարբերվող իշխանական գործունեություն»,- այս մասին ՀՀ նախագահի նստավայրի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ ասել է մասնակիցներից մեկը։

Ըստ նրա՝ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, անազատության մեջ են նաև հոգևոր հայրերը, Ադրբեջանում են ռազմաքաղաքական գերիները, ինչը ենթադրում է, որ այս արժեքներով եվրոպական ուղղվածություն ունենալը ճիշտ չէ։

«Հայաստանում կա խոսքի ազատության սահմանափակում, քաղաքական մոտիվներով տարբեր բռնաճնշումների են ենթարկվում մարդիկ։ Եվ հարց է ծագում, թե ինչո՞ւ չի նկատում այս ամենը Եվրոպան»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։