Աշխարհի բոլոր պետություններից Ադրբեջանին եք ընտրել որպես անվտանգության երաշխավոր․ Վարդանյանը՝ ՔՊ-ին

28 Հոկտեմբերի 2026, 20:28

Քաղաքականություն

Դուք ոչ թե անվտանգության երաշխավոր չունեք, այլ Ադրբեջանին ու Թուրքիային եք դարձրել ձեր երաշխավորը։ Այս մասին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։

«Դրա մասին ես չեմ ասում, ընդդիմությունը չի ասում, այլ այդ մասին հեգնանքով ասել է ձեր թիմակիցը՝ Ալեն Սիմոնյանը։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Աշխարհի բոլոր պետություններից դուք ոչ թե երաշխավոր չեք ընտրել, այլ Ադրբեջանին եք ընտրել Հայաստանի անվտանգության երաշխավոր»,- նշել է պատգամավորը։

Վարդանյանի խոսքով՝ պետության համար չափազանց մեծ սպառնալիք է, երբ երկրի անվտանգությունն ու խաղաղությունն ամբողջությամբ կախված են մեկ այլ պետության կամքից։

Հիմա եթերում