Սեփական ժողովրդին է նվաստացրել․ ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է Հայաստանի իշխանությունների արձագանքը Շիրակի մարզպետի հայտարարությանը

28 Հոկտեմբերի 2026, 21:05

Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է Հայաստանի իշխանությունների արձագանքը Շիրակի մարզպետի՝ «Իվանների» մասին հայտարարությանը։ Նրա խոսքով՝ նման արտահայտությամբ պաշտոնյան նվաստացրել է սեփական ժողովրդին։

Զախարովան մարզպետի խոսքերն անընդունելի է համարել՝ հիշեցնելով, որ «Իվան» արհամարհական դիմելաձևը նացիստներն օգտագործում էին խորհրդային բոլոր զինվորների նկատմամբ՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից։ Դիվանագետի խոսքով՝ խորհրդային բանակի շարքերում կռվել են նաև բազմաթիվ հայեր։ Նրանց թվում էր նաև լեգենդար զորահրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Իվան Բաղրամյանը, որն անձամբ էր ընտրել Իվան անունը։

Հիշեցնենք, որ սկանդալի պատճառ էր դարձել Շիրակի մարզպետ Աշոտյանի հրապարակումը, որում նա գրել էր․ «Գյումրեցիները ձեր «Իվանները» չեն»։ Ավելի վաղ այդ հայտարարության վերաբերյալ իր տարակուսանքն էր հայտնել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

Հիմա եթերում