Անհրաժեշտ է կանգնեցնել անվերջանալի զիջումների շղթան․ Նարեկ Կարապետյան

28 Հոկտեմբերի 2026, 20:04

Քաղաքականություն

Քանի դեռ հարևան երկիրը տեսնում է, որ խաղաղության գործընթացը ձգձգելով կարող է թեկուզ փոքր զիջում ստանալ, խաղաղության պայմանագիր չի կնքի։ Այս մասին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին ու սահմանային խնդիրներին։

«Խաղաղություն կլինի այն պահից, երբ նրանք տեսնեն, որ զիջումների հնարավորությունն այլևս ավարտվել է։ Երբ դուք ցույց եք տալիս, որ այդ ուղղությամբ բանակցելու եք, մոտիվացնում եք հակառակ կողմին՝ ավելի շատ պայմաններ առաջադրելու։ Դրա համար ենք ասում՝ թույլ չտանք, որ իրավիճակն ավելի խորանա, ոչ մի զիջման չգնանք»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Պատգամավորն ընդգծել է, որ ընդդիմության համար կան հստակ կարմիր գծեր, և անհրաժեշտ է կանգնեցնել անվերջանալի զիջումների շղթան։

Հիմա եթերում