ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ․ Բելառուսի ԱԳՆ

05 Մայիսի 2026, 12:22

Քաղաքականություն

Երբ աղքատության մակարդակը կտրուկ աճում է՝ գերազանցելով 40 տոկոսը, գործազրկությունն աճում է, իսկ տարածաշրջանները լճանում են, ամենահեշտն արտաքին թշնամի նշանակելն ու վիրավորական պիտակներ կպցնելն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը՝ մեկնաբանելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։

Ավելի վաղ Սիմոնյանը հայտարարել էր, որ «թույլ չի տա Հայաստանը վերածել գուբերնիայի և չի կառավարվի Բելառուսի օրինակով»։

Վարանկովը նշել է, որ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրողներին երկրի ներքին ծանր խնդիրներից շեղելու փորձ։