Մոլդովան առաջիկայում կունենա 300 հազար աշխատանքային միգրանտի կարիք

06 Մայիսի 2026, 13:45

Տնտեսություն և Բիզնես

Մոտ ժամանակներում Մոլդովային անհրաժեշտ կլինի 300 հազար աշխատանքային միգրանտ։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Եվգենի Օսմոկեսկուն։

Ավելի վաղ նախարարը նշել էր, որ դրանք կարող են լինել Հնդկաստանի, Պակիստանի, Բանգլադեշի և Հարավարևելյան Ասիայի այլ երկրների քաղաքացիներ, որոնց հնարավոր կլինի ներգրավել գյուղատնտեսության ոլորտում։

Աշխատունակ բնակչությունը մի քանի տասնամյակ շարունակ լքում է երկիրը։ Հատկանշական է, որ 2025 թվականին հանրապետության բնակչությունը կազմել է 2,4 միլիոն մարդ, մինչդեռ 1991 թվականին այն կազմում էր մոտ 4,4 միլիոն։