Զելենսկուն հրավիրելը ստորություն էր մեր դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյան
07 Մայիսի 2026, 13:41
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրելն իշխանությունների կողմից հիմարությունն էր իր դաշնակցի և սրիկայություն՝ հայ ժողովրդի հանդեպ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով Alpha News-ի լրագրողի հարցին։
«Եվրոպացիները Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը նրան «մաստեր կլաս» տա, թե ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները»,- հավելել է նա։
Սամվել Կարապետյանի խոսքով՝ այդ ամենից հայ ժողովուրդն օգուտ չի ունենալու։
«Փաշինյանին մնացել է ընդամենը մեկ բան վաճառել եվրոպացիներին՝ հակառուսական քաղաքականությունը, ինչը եվրոպացիները շատ մեծ հաճույքով կգնեն նրանից»,- եզրափակել է է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն։