Իրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»-ի Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը

08 Մայիսի 2026, 11:19

Քաղաքականություն

NEWS.am-ի տեղեկություններով՝ այս պահին Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվում։

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ իրավապահները խուզարկում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։

Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։