Հայաստանի պատմության մեջ ընտրությունները երբևէ չեն եղել ինքնության և եկեղեցու համար․ Ռոբերտ Քոչարյան
08 Մայիսի 2026, 19:18
«Ես հետևել եմ բոլոր ընտրություններին, բայց չեմ հիշում և չի եղել նման բան, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար: Չի եղել նման բան Հայաստանի պատմության մեջ»,- Էջմիածին քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա դիտարկմամբ՝ չի հիշում նաև ընտրություններ, որոնց հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն․ «Եվ այս ամենը բերել են հենց այս իշխանությունները»։
Երկրորդ նախագահի խոսքով՝ իշխանությունները պետք է պատասխան տան հայ ժողովրդին իրար դեմ հանելու և պատմությունը բաժանելու համար։
«Այսօր իշխանությունների հիմնական նախընտրական խոստումը պատերազմն է։ Նրանք այլ ասելիք չունեն։ Այս ամենից բացի, Եվրոպական համայնքի վերջին գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելով, Զելենսկուն հրավիրելով և սադրիչ հայտարարություններ անելով՝ մեզ փորձում են ներքաշել նոր արկածախնդրության մեջ»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։