Մենք մարդակերի սիրո կարիք չունենք. Ռոբերտ Քոչարյան
12 Մայիսի 2026, 20:21
«Երկիրը սիրել նշանակում է ամուր պահել երկրի դարպասները․ եթե դրանք ամուր չեն պահել, ուրեմն չեն սիրում։ Ժողովրդին սիրել նշանակում է ապահովել նրա անվտանգությունը, բայց հրահրել են պատերազմ և պարտվել»,- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով ՝ կան մարդակեր ցեղեր, որոնք ևս սիրում են մարդկանց, բայց այլ նպատակների համար։
«Մենք մարդակերի սիրո կարիք չունենք։ Այդ սերն ուղղիր մեկ այլ ուղղությամբ, այդ սերն ուղղիր դեպի Ադրբեջան»,- նշել է Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ եթե ինչ-որ մեկին իսկապես սիրում ես, պետք է զոհաբերես ինքդ քեզ՝ փրկելով այդ մարդուն․ «Դա է մեր ժողովրդի կոդը»։