Նոյեմբերյանում ամեն ինչ աճում է, բայց մթերման տեղ չկա․ Նարեկ Կարապետյան

13 Մայիսի 2026, 13:15

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Տավուշի մարզում կշարունակեն հանդիպումները։ Նախատեսված են նախընտրական հավաքներ Գանձաքարում, Իջևանում, Հաղարծինում, իսկ Դիլիջանում կիրականացնեն քայլերթ։ Նախատեսված է նաև համերգ։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը երեկվա հանդիպումները Բերդում, Նոյեմբերյանում, Զորականում, Բագրատաշենում գնահատել է որպես տպավորիչ ու պարտավորեցնող։

Նոյեմբերյանի համար նա կարևորել է մթերման կայանների ստեղծումն ու գործարկումը։

«Այստեղ ամեն ինչ աճում է, բայց մթերման տեղ չկա, գյուղացիները ճանապարհի մայթեզրին են դնում ու վաճառում իրենց բերքը։ Պատկերացնո՞ւմ եք։ Զարմանալի է, որ մինչև մեր կողմից առաջ քաշած ծրագիրը, ոչ մեկ մթերման կայաններով չի զբաղվել»,-նշել է Կարապետյանը։