Ադրբեջանի խնդիրը Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է․ Նարեկ Կարապետյան
13 Մայիսի 2026, 19:20
«Այս պայքարը նրա համար է, որ մենք չբացենք Սյունիքի դարպասը։ Սամվել Կարապետյանը մի քանի անգամ դա ասել է՝ երբ դու չես բացում դարպասը, ապա հետո՝ 20-30 տարի անց չես առերեսվում ավելի մեծ խնդիրների հետ»,- «Հայացք Սյունիքից» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է առևտուր անել, պատրաստ է տնտեսություն զարգացնել, բայց պատրաստ չէ միակողմանի ընդունել բոլոր պայմաններն ու պահանջները, որոնք իր առջև դրվում են։
«Ինչքան մենք ընդունենք միակողմանի պահանջներն, այդքան դրանք ավելի շատանալու են։ Մենք պետք է սահմանափակվենք այսօր տեղի ունեցած իրավիճակով, ստորագրենք խաղաղության պայմանագիրը, ունենանք խաղաղություն, որը կերաշխավորվի տարածաշրջանի երկրների կողմից։ Պատմական պահն այստեղ է․ մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է ուժեղանա և ունենա մեկից ավելի երաշխավոր։ Իրենք կարծում են, որ Հայաստանը պետք է զիջի, ենթարկվի, և դրանով կբերեն «խաղաղություն»։ Սակայն զիջելով, ենթարկվելով այդ ազգի հետ դեռ ոչ մի խաղաղություն չի ստացվել»,- նշել է Նարեկ Կարապետյանը։
Նա նար ասել է, որ սահմանադրությունը փոխելու պատրվակն Ադրբեջանը պահում է, որպեսզի երբ ցանկանա, խաղաղության գործընթացը կանգնեցնի։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե իրենք չլինեն իշխանության, պատերազմ կլինի, Նարեկ Կարապետյանն ասել է․ «Այդ օրակարգն իրապես հողի վրա չկա, որովհետև Ադրբեջանն արդեն ստացել է այն, ինչ նա չէր էլ կարող երազել։ Ադրբեջան պետությունն էլ ավելի գործիքակազմ չունի Հայաստանի վրա պատերազմ սկսելու, էլ պահանջ չունի։ Իր խնդիրը՝ որպես պետություն, արդեն Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։