Մենք մի հատ ջարդված մատ ունենք, անունը՝ Նիկոլ , որը պետք է պոկենք ու վռնդենք. Ռոբերտ Քոչարյան
17 Մայիսի 2026, 20:15
Շարունակվում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ՝ ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
«10 տարի եղել եմ նախագահ, անցել եմ 2 շատ հագեցած քարոզարշավով: Նախագահության ժամանակ ի պաշտոնե բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել: Որևէ հանդիպման, հանրահավաքի ժամանակ երբեք չի եղել, որ ՀՀ քաղաքացին ինձ հարցնի, թե պատերազմ լինելու՞ է: Սա փաստ է. 10 տարի մեր առջև այդպիսի խնդիր երբեք չի եղել»,- այս մասին Աբովյան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ժողովուրդը նախկինում վստահել է հայոց բանակին և հայ ազգի հզորությանը: Նրանք իմացել են, որ յուրաքանչյուր պատերազմ ավարտվելու է թշնամու պարտությամբ:
Բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ 2-րդ նախագահը մի պատմություն է պատմել.
«Մի մարդ գալիս է բժշկի մոտ և ասում. բժիշկ ջան ամբողջ մարմինս ցավում է: Բժիշկն ասում է այդպես չի լինի, ինչպե՞ս է ցավում: Այս մարդը հերթով ցույց է տալիս իր մարմնի մասերը և ասում, որ ցավում է: Բժիշկը զարմանում է և հավաքելով բոլորին միասին մտածում են, թե այս ի՞նչ նոր հիվանդություն է ի հայտ եկել: Հետո պարզվել է, որ այդ մարդու մատը ջարդված է: Որտեղ դիպչում էր՝ ցավում էր: Մենք մի հատ ջարդված մատ ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան , որը պետք է պոկել ու վռնդել»:
Մանրամասները՝ տեսանյութում: