Հայ պարաբազկամարտիկները ԵԱ-ում նվաճել են 17 մեդալ և գրանցել համաշխարհային ռեկորդ

22 Մայիսի 2026, 13:10

Սպորտ

Մայիսի 8-ից 20-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում անցկացվել է պարաբազկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունը, որին մասնակցել է 34 երկրի ներկայացուցիչ։ Այս մասին գրում է sportaran.com-ը։

Հայաստանի հավաքականը գրանցել է իր պատմության լավագույն արդյունքներից մեկը՝ նվաճելով 17 մեդալ՝ 8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե, ինչը թիմային հաշվարկում ապահովել է երրորդ տեղը։

Մրցաշարի գլխավոր իրադարձությունը դարձել է Հայաստանի և Մոլդովայի ներկայացուցիչների միջև յուրօրինակ մենամարտը։

Հայ մարզիկ Վոլոդյա Բազեյանը և մոլդովացի Նիկոլայ Տիկալյուկը անցկացրել են պարաբազկամարտի պատմության ամենաերկար մենամարտը։

Մինչև 65 կգ քաշային կարգում ձախ ձեռքով պայքարը տևել է մոտ 45–46 րոպե՝ գերազանցելով նախորդ համաշխարհային ռեկորդը, որը կազմել էր 26 րոպե։

Հիմա եթերում