Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը. Ժաննա Անդրեասյան
24 Մայիսի 2026, 11:00
Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հայտարարել էր SOAD-ի՝ Հանրապետության հրապարակում հուլիսին կայանալիք երևանյան համերգի մասին: Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը հերքել է սպասվող համերգի մասին լուրերը:
Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«SOAD-ի համերգի հետ կապված. մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։ Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները»: