ԱՄՆ պետքարտուղարը վաղը կժամանի Հայաստան
25 Մայիսի 2026, 11:00
Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: