Սուտը սրանց փեշակն է դարձել․ Գագիկ Ծառուկյանը՝ ՔՊ-ի մասին
27 Մայիսի 2026, 16:35
Սուտը սրանց փեշակն է դարձել, ասում են՝ խաղաղություն ենք բերել, բայց ոչ մի ծրագիր չունեն: Այս մասին Վարդենիսում քարոզարշավի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Եթե խաղաղություն են բերել, թող ցույց տան։ Թող ներկայացնեն իր և Ալիևի կողմից ստորագրված փաստաթուղթը, որ ոչ մեկ իրավունք չունի ոչ սահման խախտելու, ոչ կրակելու։ Բայց սա բանավոր պայմանավորվածություն է, մինչդեռ Ալիևի ախորժակը շատ մեծ է»,- նշել է Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է կարողանա միասնական լինել, ճիշտ ընտրություն կատարել, որ Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանանա։