Անգամ իմ ձերբակալությունը չի փոխի մեր դիրքորոշումը. Գարեգին Բ կաթողիկոս

02 Հունիսի 2026, 17:30

Քաղաքականություն

«Եթե անարդար է, բնականաբար, բոլոր միջոցները պիտի կիրառենք, որ արդարությունը հաղթող լինի։ Եթե չհաջողեցինք, ինչպես մեր մյուս հոգևորականների պարագայում է, մենք նույնպես պատրաստ ենք այդ հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժն ու որոշումը։ Բայց հավատարիմ ենք մնալու մեր սրբազան ուխտին, մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին, հավատարիմ եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը»,–ասաց Վեհափառ հայրապետը։

Ընդգծեց` այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրել։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները, և Հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի և կառույցի տնօրինման։