Իշխանությունը վտանգավոր քայլ է կատարել՝ Հայաստանը դնելով ԵՄ-ՌԴ հակազդեցության կենտրոնում. Ռոբերտ Քոչարյան

04 Հունիսի 2026, 19:20

Քաղաքականություն

Այս իշխանությունն արեց ամեն ինչ, որ այս քարոզարշավը դառնա թույնով, ստով, կեղծիքով, ատելության խոսքով լցված քաղաքական պրոցես: Սևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Այն, ինչ անում էին 2018 թվականից, նրանք ևս մեկ անգամ փորձեցին բաժանել հայ ժողովրդին, թշնամացնել իրար դեմ: Ընտրություններից հետո պետք է սկսենք հակառակ գործընթացը՝ վերանորոգել մեր երկիրը ձեզ հետ միասին»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով՝ իշխանությունը չի բավարարվում երկիրը թունավորելով: Նրանք, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ավելի վտանգավոր քայլ են կատարել՝ Հայաստանին դնելով ԵՄ-ՌԴ հակազդեցության կենտրոնում:

«Սա այն իրավիճակն է, որի մասին ամիսներ առաջ տարբեր մամուլի ասուլիսներով զգուշացնում էի, որ դա փոքր երկրի համար, բարդ տարածաշրջանում, լավ ուղի չէ։ Նրանք Հայաստանի համար ընտրել են մի ճակատագիր, որը շատ նման է Ուկրաինայի և Վրաստանի՝ Սաակաշվիլիի ժամանակաշրջանի փորձին: Մեզ դա պետք չէ և մենք դա մերժում ենք»,- ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը:

Հիմա եթերում