Թույլ չենք տալու՝ մեր տղաների սխրագործությունները համարեն հանուն ոչնչի․ Աննա Գրիգորյան

05 Հունիսի 2026, 14:30

Քաղաքականություն

Մենք այսօր ականատես ենք լինում, թե ինչպես է մեր պետության շահերին դեմ մի փոքրիկ խմբակ փորձում արժեզրկել մեր տղաների թափած արյունը։ Այս մասին ընտրողների հետ ամփոփիչ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։

«Մեր պայքարը նաև դրա դեմ է, և թույլ չենք տալու՝ մեր տղաների սխրագործությունները համարեն հանուն ոչնչի։ Մենք ուզում ենք երեխաները մեծանան՝ իմանալով մեր հերոսներին, մեր պատմությունը, որով պետք է հպարտանալ, այլ ոչ թե ամաչել»,- նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր շնչահեղձ է լինում ստի, ատելության և թշնամանքի մթնոլորտում։

«Մարդկանց հանել են իրար դեմ, հային հայի դեմ։ Բայց խոստանում եմ՝ մենք փոխելու ենք այս մթնոլորտը։ Մենք վերականգնելու ենք ազգային համերաշխությունը, քանի որ միասնականությունը մեր ժողովրդի ամենակարևոր ուժն է»,- ընդգծել է Աննա Գրիգորյանը։

Հիմա եթերում