Չեմ կարող ասել՝ որքան ձայներով, բայց անպայման հաղթելու ենք. Գագիկ Ծառուկյան
07 Հունիսի 2026, 12:35
Այսօր, տեսնելով այս մասնակցությանը, երբ առավոտյան ժամը 08:00-ից ժողովուրդը գալիս է ընտրության, նման բան չի եղել: Ժողովուրդն ուզում է փոփոխություն, արդեն հոգնել է: Այս մասին քվեարկելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Մենք քվեարկել ենք լավ փոփոխությունների համար, որ ժողովուրդը լավ ապրի, փող աշխատի, տրամադրությունը բարձր լինի»,-նշել է նա:
Հարցին՝ արդյոք հավաքական ընդդիմությունը շանս ունի այս ընտրություններում հաղթելու իշխանությանը, Ծառուկյանը պատասխանել է՝ միանշանակ:
«Չեմ կարող ասել՝ որքան ձայներով, բայց անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն: Կնայենք՝ ով ամենաշատ ձայները կհավաքի, նա էլ իր վարչապետի թեկնածուին կառաջադրի»,-ասել է Գագիկ Ծառուկյանը: