Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
14 Հունիսի 2026, 17:26
Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։
Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխադարձ վստահության զարգացմանն ուղղված քայլերին։
Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում։ Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։