Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին

18 Հունիսի 2026, 12:45

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Նա պատրաստվում է ներկայացնել դեպի Ռուսաստան արտահանման խնդիրները։

«Այդ նիստին մասնակցություն կունենամ, և, ինչպես ասել եմ, կզբաղվենք այդ հարցերով, սակայն այսօր էլ արդեն իսկ զբաղվում ենք. ԵԱՏՄ ինստիտուտները աշխատում են»,– կառավարության նիստից հետո ասել է Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։

Նշենք, որ նիստը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 15-ին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։

Հիմա եթերում