ԿԸՀ-ն մաթեմատիկական ձեռնածությամբ ԲՀԿ-ին թողել է շեմից ներքև․ Արամ Օրբելյան

01 Հուլիսի 2026, 14:20

Քաղաքականություն

Սահմանադրական դատարանում ընտրական վեճերի քննության շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հանդես է եկել ծավալուն ելույթով։ Նա ներկայացրել է կուսակցության իրավական դիրքորոշումը՝ պահանջելով կա՛մ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կա՛մ վերաբաշխել մանդատները՝ ԲՀԿ-ին հատկացնելով հասանելիք հինգ մանդատը։

Արամ Օրբելյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մաթեմատիկական գործողություններով ԲՀԿ-ին թողել խորհրդարանական շեմից ներքև։

«Հունիսի 8-ին, ժամը 11:48-ի դրությամբ, ԲՀԿ-ն ստացել էր 58,378 ձայն։ Մեզ պակասում էր ընդամենը 52 ձայն՝ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար։ Սակայն հունիսի 12-ի պաշտոնական հաղորդագրությամբ, երբ իրականացվեց 637 տեղամասերի վերահաշվարկ, պարզվեց, որ մեր ձայներն ավելացել են 147-ով։ Սա նշանակում է, որ իրականում ԲՀԿ-ն ստացել է 58,525 ձայն և հաղթահարել է օրենքով սահմանված շեմը։ Բայց ի՞նչ արեց ԿԸՀ-ն։ Հունիսի 11-ի և 14-ի որոշումներով նրանք պարզապես անվավեր ճանաչեցին երկու ընտրատեղամասերի արդյունքները, զրոյացրին դրանք, որպեսզի մեզ կրկին արհեստականորեն գցեն շեմից ներքև։ Սա մաթեմատիկական ձեռնածություն է, ոչ թե ընտրություն»,- նշել է նա։

Հիմա եթերում