Հայաստանի առաջին մեդալը ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում. հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն

17 Օգոստոսի 2023, 12:55

Սպորտ

Օգոստոսի 14-ից Հորդանանում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանն առաջին մեդալն ունի. 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայ ըմբիշը մեկնարկում վստահ հաղթանակ է տարել, սակայն հաջորդ գոտեմարտում զիջել է ԱՄՆ ներկայացուցչին: Քանի որ վերջինս հասել է եզրափակիչ, Էդիկ Հարությունյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել:

Սփոփիչ գոտեմարտում 6:3 հաշվով հաղթանակի շնորհիվ Հարությունյանը դուրս է եկել բրոնզի համար պայքարի: Մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին:

Օգոստոսի 16-ին բրոնզե մեդալների համար կգոտեմարտեն 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն նախատեսված է մինչև օգոստոսի 21-ը: