Իշխանությունը փորձում է սահմանափակել ԲՀԿ-ի գործունեությունը․ Իշխան Սաղաթելյան
07 Հուլիսի 2026, 14:45
Բոլորին ակնհայտ է՝ սա ուղիղ վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող գործընթացներից:
Նրա խոսքով՝ իշխանությունը գողացել է ԲՀԿ-ի ձայները, իսկ հիմա էլ նման մեթոդներով փորձում են սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը:
Ըստ ընդդիմադիր գործչի՝ Նիկոլ Փաշինյանն այս կերպ փորձում է հաստատել մեկ անձի իշխանությունը՝ գիտակցելով, որ զուրկ է լեգիտիմությունից:
«Քաղաքական ուժերին հետապնդելով՝ փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու և իր դրսի գործընկերներին տրված խոստումներն իրականացնելու համար»,-ընդգծել է Սաղաթելյանը: