Այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից հետո չի արթնացել

07 Հուլիսի 2026, 18:45

Քաղաքականություն

Նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով), քնեցումից չի արթնացել։ Այս մասին հայտնել են Կենդանաբանական այգուց։

«Կենդանու օրգան-համակարգերը եղել են ախտահարված. առկա են եղել փայծաղի, լյարդի, թոքերի և սրտի ախտահարումներ, լեղապարկում՝ խոլեցիստիտային փոփոխություններ, ճարպակալում, ինչպես նաև ազատ հեղուկ՝ որովայնի խոռոչում, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,-նշված է հայտարարության մեջ։