Մեծ ֆուտբոլ, թե՞ մեծ քաղաքականություն. Թրամփը՝ ՖԻՖԱ-ի շուրջ աղմկահարույց պատմության կենտրոնում

07 Հուլիսի 2026, 23:45

Սպորտ

Alpha News-ի տաղավարում լրագրող Ռոբերտ Գասպարյանն անդրադարձել է ամերիկյան և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված սպորտային խոշոր սկանդալին, որի գլխավոր դերակատարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգուն Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում կարմիր քարտ էր ստացել և պետք է բաց թողներ Բելգիայի դեմ կարևորագույն հանդիպումը։ Սակայն Դոնալդ Թրամփի մեկ հեռախոսազանգը ՖԻՖԱ-ի նախագահին փոխել է ամեն ինչ։

«Դոնալդ Թրամփի մի հեռախոսազանգը փոխեց ամեն ինչ. ինչ-որ կետ գտան կանոնակարգում ու ԱՄՆ հավաքականի հարձակվողին վերադարձրին կազմ։ Բայց Միացյալ Նահանգները շատ լուրջ պարտություն կրեց Բելգիայից՝ 1:4 հաշվով, և սա, ինչպես ասում են, կարմա է»,- նշել է Գասպարյանը:

Լրագրողն այս միջադեպը որակել է «տիպիկ թրամպական մոտեցում» և մեծագույն սկանդալ, որը համացանցում հսկայական սարկազմի ու մեմերի տեղիք է տվել։

«Պատկերացրեք՝ լեգենդար դարպասապահ Օլիվեր Կաննն էլ խնդրեր չեղարկել Միխայիլ Բալակի դեղին քարտը 2002 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում, ինչի պատճառով նա բաց թողեց եզրափակիչը. եկեք դա էլ չեղարկենք»,- ընդգծել է Գասպարյանը: