Հոլիվուդյան դերասանուհի Անդրեա Մարտինը պատմել է իր հայկական արմատների մասին
18 Օգոստոսի 2023, 09:18
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Դերասանուհի Անդրեա Մարտինը WSJ-ին տված հարցազրույցում պատմել է իր հայկական արմատների մասին։
Ինչպես պատմում է Մարտինը, Պորտլենդում փոքր հայկական համայնք կար, և նրանք այնտեղ էին բնակվում։ Նրա տատիկն ու պապիկը գաղթել էին՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից։
«Պապիկիս ազգանունը Փափազյան էր, բայց երբ նա եկավ Ամերիկա, փոխեց այն Մարտին: Նա ծնվել է ԱՄՆ-ում 1915 թվականին: Նա այդ անունը տեսել է բեռնատարի վրա»,- պատմել է դերասանուհին։
Անդրեայի հոր անունը Ջոն էր, իսկ մայրիկինը՝ Սիբիլ։ Հայրը, անցնելով դժվարությունների միջով, կարողացել է հաջողության հասնել և դարձել է մեծ հեռանկարով գործարար: Նա ուներ իր սեփական մթերային խանութների ցանցը՝ Martin’s Foods-ը: Իսկ մայրն իր ամբողջ կյանքում երազում էր դերասանուհի դառնալ, բայց արդյունքում իրեն ամբողջությամբ նվիրել է ընտանիքին։
Նշենք, որ 76-ամյա Մարտինը «Էմմի» եւ «Թոնի» մրցանակակիր է։ Նա նկարահանվել է Hulu-ի «Սպանություն մեկ տարածքում» եւ Paramount+-ի «Չարություն» ֆիլմերում Evil սերիալների նոր եթերաշրջանում, իսկ այս աշնանը նա կնկարահանվի «Իմ հունական մեծ հարսանիքը 3» ժապավենում։