Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
14 Հուլիսի 2026, 09:30
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է․
«Այսօր և վաղը հանրապետության տարածքում կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում, ցերեկը ժամը 16-17-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է մինչև 37-38 աստիճան տաքություն, առանձին ցածրադիր գոգավոր հատվածներում ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի։ Հուլիսի 16-ից սկսած օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը արևելյանի և հյուսիսարևմտյանի»։