Ռուբիոն խոստացել է «վերացնել» Պուտինի և Նեթանյահուի ձերբակալության օրդերներ տված ՄՔԴ-ն
14 Հուլիսի 2026, 11:51
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «վերացնել» Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ), որը ձերբակալության օրդերներ է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար։ Այդ մասին հայտնում է CNN-ը։
Ռուբիոն նշել է, որ ՄՔԴ-ն պատերազմ է վարում ԱՄՆ-ի դեմ ոչ թե «փամփուշտներով կամ հրթիռներով», այլ «այսպես կոչված միջազգային իրավունքի ուժով»։
«Օգտագործելով մեր կառավարության տրամադրության տակ եղած բոլոր գործիքները և համագործակցելով բոլոր այն դաշնակիցների հետ, որոնց հետ կարող ենք միավորել ջանքերը, անհրաժեշտության դեպքում մենք քայլ առ քայլ կվերացնենք Միջազգային քրեական դատարանը։ Այն երկրները, որոնք հրաժարվում են մերժել ՄՔԴ-ի կեղծ լիազորությունները, սակայն շարունակում են ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը, ամենայն հավանականությամբ կհայտնվեն առավել խիստ վերահսկողության ներքո»,- հայտարարել է Ռուբիոն։