Ռուսների հետ հարաբերությունների վատթարացման մեջ որևէ դրական բան չկա․ Սյունիքի բնակիչ

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը ոչ թե ներքին պառակտումն է, այլ համազգային համախմբումն ու սեփական ուժերին վստահելը։ Հարցման ընթացքում նման կարծիք է հայտնել Սյունիքի մարզի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով գործող իշխանության քաղաքականությանը։

Անդրադառնալով ՀՀ-ի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը և դրա հնարավոր բացասական հետևանքներին՝ մեկ այլ քաղաքացի նշել է․

«Ռուսների հետ հարաբերությունների վատթարացման մեջ որևէ դրական բան չկա։ Բոլորի հետ հարաբերությունները պետք է լավացնել, ոչ թե փչացնել։ Յուրաքանչյուր երկրի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է վնասակար հետևանքներ ունենալ․ եթե ոչ անմիջապես իշխանությունների, ապա առնվազն ժողովրդի համար։ Ցանկացած վատ արտաքին հարաբերություն ուղղակիորեն անդրադառնալու է հասարակ քաղաքացու վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում