Այսօր տրանսպորտն ավելի թանկ է, քան բերքը․ գյուղատնտես

«Այս տարվա բերքի որակը դեռ հստակ չի երևում, քանի որ կարկտահարություն է եղել։ Չենք իմանում՝ կարտոֆիլի տակն ինչ կլինի, քոլերը (թփերը) լավն են, բայց իրական պատկերը դեռ չի երևում»,- այս մասին Alpha News-ի անցկացրած հարցման ընթացքում ասել է գյուղատնտեսներից մեկը։

Նրա խոսքով՝ պետությունից որևէ աջակցություն չեն ստանում և ստիպված են բերքն իրացնել շատ ցածր գներով։

«Ոչ մեկը մեզ չի օգնում, մեր ուժերով ենք տեղափոխում ու վաճառում։ Մարդ կա՝ բերքը 100, 200 կիլոգրամով տանում է ուրիշ տեղեր վաճառելու։ Ով մեքենա չունի, տաքսի է բռնում կամ մեքենաների հետ պայմանավորվում, որ տանեն։ Բայց գնորդների թիվն այս տարի քչացել է, առնող էլ չկա, ապրանքի գինն էլ ընկել է»,- նշել է մեր զրուցակիցը։

Նա նաև ասել է, որ այսօր տրանսպորտային ծախսերն ավելի բարձր են, քան հենց ապրանքի արժեքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում