«Մայր Հայաստան» շարժումը քննարկում կանցկացնի դատարանի մոտ
20 Հուլիսի 2026, 17:15
Հուլիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգելու գործով դատական նիստը: «Մայր Հայաստան» շարժումն այդ առիթով քաղբանտարկյալների հարցով քննարկում է կազմակերպում դատարանի շենքի մոտ։
Շարժման տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում սահմանադրական կարգը փաստացի տապալված է, իսկ հիմնարար ազատություններն ամեն օր խախտվում են իշխանությունների կողմից: