Հաղթանակից հետո ադրբեջանական ռուսատյացության հարցը երկրորդ պլան կմղվի․ Պավել Դանիլին
20 Հուլիսի 2026, 21:30
Քաղաքագետ Պավել Դանիլինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակառուսական հայտարարությունները։
«Պետք է ասել, որ Ալիևն ունի բավականին հետևողական հակառուսական դիրքորոշում։ Եվ ակնհայտ է, թե ինչու է նա դա անում։ Ալիևն այդպես է վարվում՝ փորձելով շահել հատկապես երիտասարդ աջակիցների համակրանքը, որոնք պահանջում են Մոսկվայի նկատմամբ կոշտ դիմակայություն և նրանից սպասում են կոշտ ու արմատական հայտարարություններ։ Այդպիսով նա ձգտում է բավարարել իր ընտրազանգվածի սպասելիքները»,- նշել է փորձագետը։
Քաղաքագետն ընդգծել է, որ ադրբեջանական ռուսատյացության հարցն ինքն իրեն կլուծվի, երբ Ռուսաստանը լուծի ուկրաինական ուղղությամբ իր խնդիրները։
«Պետք է հաղթել Հատուկ ռազմական գործողություններում, և այդ դեպքում ադրբեջանական ռուսատյացության հարցն անմիջապես կմղվի երկրորդ պլան։ Ահա և վերջ։ Եթե հաղթենք հատուկ ռազմական գործողությունում, նման ռուսատյաց հայտարարություններ այլևս չեն լինի։ Պարզապես պետք է հաղթել»,- ասել է Alpha News-ի զրուցակիցը։