Ենթադրում ենք՝ խոսքը խարդախության կամ փողերի լվացման գործի մասին է. փաստաբանը՝ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին
21 Հուլիսի 2026, 12:05
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, թե որ գործով՝ փաստաբանական խումբը չգիտի։
«Կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, բայց ասել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա, թե այդ ընթացքում ինչ գործողություններ կլինեն, կերևա։ Ենթադրում ենք, որ խոսքը խարդախության, փողերի լվացման և նմանատիպ գործի մասին է, քանի որ դա է այստեղ քննվում»,– ՔԿ–ի բակում ասել է Երեմ Սարգսյանը։