Յուրի Կիրակոսյանը՝ շինկյոկուշինկայ կարատեի աշխարհի չեմպիոն
24 Հուլիսի 2026, 15:00
ՌԴ Արմավիր քաղաքում բնակվող Յուրի Կիրակոսյանը Տոկիոյում նվաճել է շինկյոկուշինկայ կարատեի աշխարհի չեմպիոնի կոչումը։ «Dream Cup 2026» («Երազանքի գավաթ 2026») միջազգային մրցաշարի շրջանակում անցկացված առաջնությունը կայացել է հուլիսի 19-ին։
«Առաջնությանը պատրաստվելիս հիմնական շեշտը դրել էի կարդիոմարզումների վրա։ Ճապոնիայում շատ շոգ էր, ուստի անհրաժեշտ էր առավել զարգացնել դիմացկունությունը, որպեսզի կարողանայի մենամարտել նման պայմաններում», — նշել է Յուրի Կիրակոսյանը։
Մրցաշարի ընթացքում նա հաղթել է հինգ մրցակցի՝ Կանադայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ճապոնիայի և Լիտվայի ներկայացուցիչներին։