Ադրբեջանի խորհրդարանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի կոչին
24 Հուլիսի 2026, 18:04
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարել է, որ կալանավորված հայերը «ո՛չ ռազմագերիներ են, ո՛չ էլ քաղաքական բանտարկյալներ»։
Ըստ խորհրդարանի հայտարարության ՝ նրանք ենթարկվել են քրեական պատասխանատվության «ռազմական ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների, բռնի անհետացումների, խոշտանգումների, ահաբեկչական և այլ ծանր հանցագործությունների կատարման» մեղադրանքով։
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։