Ծառուկյանին տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության վարչություն

30 Հուլիսի 2026, 13:14

Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Կատարվում են քննչական գործողություններ, հայտնեցին Քննչականից:

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Օրերս ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:

Հիմա եթերում