Մենք չենք կարող ընդունել նոր Հայոց Ցեղասպանությունը. Օկամպո
22 Օգոստոսի 2023, 14:51
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով Արցախում առկա իրավիճակը։
«Հայաստանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդրադառնալ ութ ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում սրացող հումանիտար ճգնաժամին:
Դեկտեմբերին Ադրբեջանը փակեց տարածաշրջանը կապող միակ մայրուղին՝ խստորեն սահմանափակելով սննդի, դեղորայքի և այլ պաշարների տեղաշարժը մոտ 120,000 մարդկանց համար: Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ պատերազմներ են վարել տարածքների համար, որոնցից ամենավերջինը տեղի ունեցավ 2020 թվականին:
Մենք չենք կարող ընդունել Հայոց նոր ցեղասպանությունը 2023 թվականին»,- նշված է գրառման մեջ: