Ֆլորա Բիչախչյանը՝ «Նոր ալիք 2026» մրցույթի հաղթող

24 Օգոստոսի 2026, 11:42

Մշակույթ

Հայաստանը ներկայացնող Ֆլորա Բիչախչյանն առաջին տեղն է զբաղեցրել Կազանում անցկացված «Նոր ալիք 2026» երգի մրցույթում։ Մրցույթի եզրափակիչը փուլը կայացել է օգոստոսի 23-ին։

«Ինչպես ասում են՝ սա 40 աստիճան ջերմությունում տեսած իմ երազներից է, քանի որ կյանքումս առաջին անգամ եմ որևէ մրցույթում հաղթում։ Ես երբեք նույնիսկ երրորդ տեղը չեմ զբաղեցրել, անգամ հանդիսատեսի համակրանքի մրցանակ չեմ ստացել։ Ես այնքան եմ համակերպվել այն մտքի հետ, որ ինձ համար դա անհնար է, այդ պատճառով այստեղ եմ եկել առանց որևէ ակնկալիքի», — ասել է Բիչախչյանը։

Նրա խոսքով՝ մրցույթին մասնակցելով՝ ինքը շատ ավելին է ստացել, քան կարող էր պատկերացնել։

«Այստեղ կատարածս երգերը նույնպես անհավանական մի բան են, որովհետև դրանք ընկերներիս հետ կատակով էինք գրել։ Իսկ այն, որ ես դրանք պետք է ներկայացնեի «Նոր ալիք»-ի բեմում և դեռ առաջին տեղն էլ զբաղեցնեի, դեռևս չեմ կարողանում գիտակցել», — նշել է Ֆլորան։

Երկրորդ տեղը զբաղեցրել է մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը՝ Ռուսաստանի 16-ամյա ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան։ Նա նաև արժանացել է հանդիսատեսի համակրանքի մրցանակին և «ВКонтакте»-ի հատուկ մրցանակին։

Հիմա եթերում