ԵՄ-ին անդամակցելը Հայաստանին տնտեսական օգուտ չի տա․ Անդրեյ Կլիմով

26 Օգոստոսի 2026, 22:55

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ-ն մտադիր է մոտ ապագայում սկսել Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացը։

Կլիմովի խոսքով՝ Եվրամիությունն այսօր լուրջ ճգնաժամ է ապրում, իսկ դրա կազմում ՀՀ-ի անդամակցությունը երկրին տնտեսական օգուտ չի տա։

«Անկեղծ ասած՝ Եվրամիությունն այն միավորումը չէ, որին, իմ կարծիքով, այսօր ընդհանրապես արժե անդամակցել։ Եվրամիության արտաքին պարտքն այս պահին կազմում է ավելի քան 17 տրիլիոն դոլար։ Դա հսկայական գումար է։ Եվրամիությունից Մեծ Բրիտանիան դուրս եկավ, և պատահական չէ, որ այդպես վարվեց։ Այսօր նրանց վրա հսկայական թվով ճգնաժամեր են թափվում», — ասել է նա։

Հիմա եթերում