Չկա մի խոստում, որ Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան
27 Օգոստոսի 2026, 10:52
Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի նախընտրական խոստումները չկատարելու, նա խնդիր ունի Ալիևին տված իր խոստումները չկատարելու հետ։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ութուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի՞ նախընտրական խոստումները չկատարելու հետ։ 10 րոպեն չի բավականացնի թվելու, թե որ նախընտրական ու ծրագրային խոստումները նա չի կատարել։ Բայց եu չեմ կարող հիշել մի խոստում, որ Նիկոլ Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել»,- նշել է պատգամավորը։