Հայաստանը մեկ ոտքով արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից․ Վլադիմիր Կրոտկով
27 Օգոստոսի 2026, 23:10
Քաղաքագիտության դոկտոր, Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Կրոտկովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի իշխանությունների՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու և Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը։
Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանը ցանկանում է, որպեսզի ՀՀ-ին հեռացնեն ՀԱՊԿ-ին մասնակցությունից, որպեսզի կարողանա իր ընտրազանգվածին պարտադրել իրեն անհրաժեշտ նարատիվը։
«Եթե խոսենք ՀԱՊԿ-ի մասին, ապա ՀՀ-ն փաստացի արդեն մեկ ոտքով դուրս է եկել կազմակերպությունից, քանի որ, օրինակ, արդեն երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, որոնք անհրաժեշտ են։ Սա, ըստ էության, արդեն հիմք է կազմակերպությունից ՀՀ-ի հնարավոր հեռացման հարցը քննարկելու համար»,- նշել է Կրոտկովը։