Լավրովը զարմացած է Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքից
28 Օգոստոսի 2026, 09:30
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք և «էմոցիաներ է առաջացնում»»,- այս մասին «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների միջև կանոնավոր շփումներ են տեղի ունենում, և հնարավոր է քննարկել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության իրավիճակը, որը գտնվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության (ՌԺԴ) կոնցեսիոն կառավարման ներքո։
«Զարմանքով ենք լսում, թե ինչպես են բարձրացվում այդ հարցերը։ Եթե նման հարցեր են առաջացել, ապա պատմի՛ր գործընկերոջդ քո մտադրությունների մասին: Սակայն դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում, թե դա իբրև թե «իրենցն» է, և ընդհանրապես մենք նրանց 2 միլիարդ ենք պարտք։
Հասկանում եմ, որ սա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, մեր քաղաքացիների մոտ էմոցիաներ է առաջացնում։ Ես բացառություն չեմ», — ասել է Լավրովը։