Տոկունություն՝ փորձությունների առջև․ Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
31 Օգոստոսի 2026, 10:40
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ շնորհավորելով նրան ծննդյան 72-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահը քաջառողջություն, հոգու կորով և տոկունություն է մաղթել ՀՀ երկրորդ նախագահին։
«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի։ Ընդունեք իմ արտանց շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ։ Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու արիություն և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները»,- ասված է հեռագրում։