Ռոբերտ Քոչարյանը պահվում է նույն պայմաններում, ինչ նախորդ կալանավորումների ժամանակ․ Արամ Օրբելյան

31 Օգոստոսի 2026, 14:02

Քաղաքականություն

Այս պահին Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների հետ կապված հավելյալ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել։ Նա պահվում է նույն պայմաններում, ինչ նախորդ երեք կալանավորումների ժամանակ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։

«Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, հուսով եմ՝ կկարգավորվեն սեղմ ժամկետում. եթե չկարգավորվեն, դրա մասին հավելյալ կտեղեկացնեմ»,- նշել է փաստաբանը:

Անդրադառնալով կալանավորման հիմնավորումներին և իրավապահների հայտարարություններին՝ Օրբելյանը շեշտել է դրանց անհեթեթ լինելը։