Մոսկվան և Թեհրանը միասնական են բազմաբևեռ աշխարհակարգի հաստատման ձգտման հարցում

01 Սեպտեմբերի 2026, 17:20

Քաղաքականություն

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իրան-ԱՄՆ հակամարտության ընթացքում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման համար։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի գործողություններն Իրանի նկատմամբ որևէ կերպ չեն կարող արդարացվել, և նշել է, որ Թեհրանը աջակցում է միաբևեռ աշխարհակարգից հրաժարվելու՝ Ռուսաստանի որդեգրած քաղաքական ուղեգծին։

Իր հերթին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսները հիանում են ազգային շահերը պաշտպանելու հարցում իրանական ժողովրդի ցուցաբերած խիզախությամբ։

Նրա խոսքով՝ չնայած Իրանում ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակին՝ Ռուսաստանն ու Իրանը շարունակում են պահպանել անցյալ տարի ձևավորված առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկան։