Գագիկ Խաչատրյանի կալանքի հարցը կքննի դատավոր Արամ Գրիգորյանը
01 Սեպտեմբերի 2026, 19:14
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՔԿ միջնորդությունը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։ Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են դատական համակարգից։
Հիշեցնենք՝ քրեական վարույթը, որով ձերբակալել են Գագիկ Խաչատրյանին, վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։ Հատկանշական է, որ Խաչատրյանը տևական ժամանակ առողջական խնդիրներ ունի, անգամ հաշմանդամություն է ձեռք բերել, սակայն այսօր դատախազությունը հայտնեց դատաբժշկական նոր փորձաքննության մասին, որով իբրև նշվել է, թե Գագիկ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից):