«Ինձ տարօրինակ թվաց, բայց ոչ ավելին». ՌԴ նախագահի օգնականն անդրադարձել է ՇՀԿ գագաթնաժողովում Փաշինյանի ելույթին․ Յուրի Ուշակով
01 Սեպտեմբերի 2026, 21:05
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը մեկնաբանել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերենով ելույթ ունենալու փաստը:
«Life»-ի թղթակցի հետ զրույցում Ուշակովն նշել է, որ Փաշինյանի քայլն իրեն տարօրինակ է թվացել, «բայց ոչ ավելին»:
«Նա երևի իմացել է, որ հայերենից կթարգմանվի այլ լեզուներով, և իր խոսքը հայերեն է ասել: Դա հազվադեպ է լինում, նախկինում նա կարծես թե նման բան թույլ չէր տալիս հանդիպումների ժամանակ»,— ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Միևնույն ժամանակ Ուշակովը հավելել է, որ թեև Փաշինյանը տիրապետում է ռուսերենին, հայերենը Հայաստանի պետական լեզուն է: